Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաjիդ Ջալիլիի հետ կայացել է Թեհրանում` ահաբեկչությանը նվիրված միջազգային խորհրդաժողովի շրջանակներում:

Ջալիլին կոչ է արել տարածշրջանի երկրներին զգոնություն ցուցաբերել «արտատարածաշրջանային ուժերի» միջամտության հարցում: Նա կոչ է արել ամրապնդել հայ-իրանական համագործակցությունը, որը «տարածաշրջանի խաղաղության, անվտանգության եւ տնտեսական զարգացման զգալի գործոն է», հաղորդում են իրանական լրատվամիջոցները:

Արթուր Բաղդասարյանը բարձր է գնահատել Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում եւ հրավիրել է Ջալիլիին Երեւան: