Գերմանական Էլմսհորնի 41-ամյա բնակիչը հրդեհել է ռեստորանը, որ գտնվում է թուրքական մշակութային կենտրոնի առաջին հարկում, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Die Welt-ը: Ոստիկանությունը հերքում է քաղաքական ենթատեքստը:
Իրավապահների տեղեկություններով, թուրքական մշակութային կենտրոնի հարեւանությամբ բնակվող տղամարդուն նյարդայնացրել է ռեստորանից մշտապես հնչող աղմուկը:
Նախկինում նա բազմիցս դիմել էր ոստիկանությանը, եւ ի վերջո, զինվելով բենզինով, ներխուժել է ռեստորան ու հրդեհել այն: Շենքում գտնվող հաճախորդները փախուստի են դիմել, իսկ 16 անձ թեթեւ թունավորում են ստացել:
Հրդեհողին ձերբակալել են, նրա դեմ հետաքննություն է սկսվել:



























