ԱՊՀ պետությունները, բացի Ուզբեկստանից, հարթել են ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին պայմանագրի տարաձայնությունները: Այդ մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության,  լրագրողներին հայտնել է Ռուսաստանի էկոնոմիկայի զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ ինտեգրացիայի եւ համագործակցության դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Տոչինը:

Նրա խոսքով, Ուզբեկստանի հետ լուրջ տարաձայնություններ են մնում, իսկ Ադրբեջանի հետ` տեխնիկական: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ

2011 թ. ԱՊՀ շրջանակներում կստեղծվի ազատ տնտեսական գոտի։

Սակայն այնուհետ տարաձայնություններ էին առաջացել պայմանագրի նախագծի հետ կապված: