Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում հունիսի 25-ին կայացել է միջազգային գիտաժողով` նվիրված կենսաբժշկական ճարտարագիտության ոլորտում կրթության հարցերին: Գիտաժողովը կազմակերպվել էր Եվրամիության «TEMPUS» ծրագրի «Կենսաբժշկական ճարտարագիտության ոլորտում ուսուցանման կուրսերի բարեփոխում եւ ներդաշնակություն» նախագծի շրջանակներում, որի 23 մասնակիցներից մեկը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտն է: Նախագիծը նվիրված է

Տարբեր մակարդակի կենսաբժշկական ճարտարագետների (փիլսոփայության բակալավրեր, մագիստրոսներ եւ դոկտորներ) ուսուցման արդիական եւ ներդաշնակ ծարգրի մշակմանը, որի կիրառումը տարբեր երկրների համալսարաններում հնարավորություն կտա զգալիորեն թեթեւացնել ուսանողների փոխանակման գործընթացը ու մասնագիտացված առարկաների ուսուցանման ավելի լայն սպեկտր կառաջարկի: Բացի այդ, նախագծի հիմնական նպատակներից է խթանել ուսուցման նոր ծրագրերի զարգացումն այդ մասնագիտությամբ ԵՄ գործընկեր երկրներում, որոնց թվին դասվում է եւ Հայաստանը:

Նախագծին մասնակցում են Եվրոպայի եւ գործընկեր 23 երկրների համալսարաններ եւ գիտական կազմակերպություններ:

Հայկական կողմից, բացի ֆիզիոլոգիայի ինստիտուտից, գիտաժողովին մասնակցել են այն ուսումնական հաստատությունների դասախոսներն ու ուսանողները, որտեղ ուսուցում է իրականացվում կենսաբժշկական ճարտարագիտություն մասնագիտացմամբ, նաեւ Առողջապահության ազգային ինստիտուտից եւ «Արեւելք-Արեւմուտք» գիտա-բժշկական հիմնադրամից, ներկայացուցիչներ Հեռաբժշլության հայկական ընկերակցությունից, «TEMPUS» հայկական գրասենյակի համակարգողը:

Գիտաժողովին հրավիրել էին նաեւ կրթության եւ գիտության նախարարության, Գիտության կոմիտեի eu Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչներին, սակայն նրանք հարկ չէին համարել գալ` չնայած, որ հարցերի շրջանակը անմիջական առնչություն ուներ այդ կառույցներին:

Նախագծի ղեկավար, պրոֆեսոր Ն. Պալիկարակիսը Հունաստանի Պատրա քաղաքի համալսարանից ներկայացրել է նախագծի նպատակներն ու խնդիրները, նաեւ ուսուցման նոր ծրագիրը:

Եվրոպական մի քանի համալսարանների ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց հաստատությունների ուսուցման մեթոդները, ապա նույնը կատարել են հայկական բուհերի ներկայացուցիչները: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողները եվրոպացի հյուրերին պատմել են իրենց դիպլոմային աշխատանքների մասին:

«Կլոր սեղանի» քննարկումներում հայկական կողմի մասնակիցները հարցեր եւ խնդիրներ են բարձրացրել, որոնք առկա են Հայաստանում կենսաբժշկության ոլորտում: Դա առաջին հերթին, Հայաստանում կենսաբժշկական ճարտարագետների պահանջարկվածությունն է: Զարմանալի է, բայց ժամանակակից տեխնիկապես հագեցած բժշկության դարում այդ մասանգիտությամբ շրջանավրտները ոչ միայն չեն կարողանում աշխատանք գտնել, այլեւ ուսման ընթացքում պարզապես չեն կարողանում ուսունական պրակտիկա անցնել Հայաստանի բուժհաստատություններում, բուժկենտրոնների ղեկավարները ուղղակի մերժում են նրանց: Նշվել է նաեւ, որ Հայաստանում չկա պետական վերահսկողություն, թե ինչպես է բժշկական բարդ սարքավորումները սպասարկվում բուժհիմնարկներում: