Հայաստանի Մեծամոր եւ Յարոսլավլի մարզի Տուտաեւ քաղաքները քույր-քաղաքներ են դառնալու: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթը, այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Յարոսլավլի մարզի նահանգապետ Սերգեյ Վախրուկովի եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հանդիպմանը:
Հայկական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են վերամշակող արդյունաբերության, կոգեներացիոն էներգետիկայի, ոլորտում համագործակցության, հայկական ձեռնարկությունների կարիքների համար շարժիչների առաքման հարցերը:




























