Այսօր՝ հունիսի 29-ին կայացել է ռուսաստանյան խոշորագույն ММВБ եւ РТС ֆոնդային բորսաների միավորման իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքումը:

Բորսան, որը միավորումից հետո դարձել է խոշորագույնը Ռուսաստանում, գլխավորելու է Մոսկովյան միջբանկային արժութային բորսայի նախագահ Ռուբեն Աղանբեգյանը:

ММВБ-ն գնում է РТС-ի մասնաբաժինը հինգ բաժնետերերից: Հետագայում, գնվելու են մյուս բաժնետոմսերը եւս:

Մոսկովյան միջբանկային արժութային բորսան Ռուսաստանի, ԱՊՀ-ի եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ունիվերսալ բորսաներից մեկն էր նախքան միավորումը, եւ հիմնվել է 1992թ.: Ունի վեց բաժնետեր՝ Կենտրոնական բանկը, Յունիկրեդիտ բանկը, ՎՏԲ-ն, Սբերբանկը եւ այլն: