Տարածքային զարգացման անհամաչափությունները Հայաստանում սկսել են խորանալ տնտեսական աճի արագացմանը զուգընթաց` 2000 թվականից: Այդ մասին նշված է տարածքային կառավարման նախարարության կողմից կառավարություն ներկայացրած «ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգում»: Հատկանշական է, որ անհամաչափ զարգացումը տարբեր կերպ է անդրադառնում մարզերի կենսամակարդակի վրա: Օրինակ` ամենաբարեկեցիկ մարզում` Վայոց Ձորում, որն ունի աղքատության ամենացածր մակարդակը, 1 շնչի հաշվով գյուղատնտեսության, արդյունաբերության եւ շինարարության արտադրանքը զիջում է մյուս բոլոր մարզերին:
Այնուամենայնիվ, տարածքային անհամաչափ զարգացումը, ըստ հայեցակարգի, հիմնականում արտահայտվում է մայրաքաղաք Երեւանի տնտեսական դերի եւ նշանակության աճով, որի արդյունքում կենսամակարդակի տարբերությունը Երևանի եւ մարզերի միջեւ անընդհատ աճել է: Մեծ են նաեւ անհամաչափությունները մարզերի միջեւ:
Հայեցակարգով նախատեսվում է մշակել եւ ներդնել համակարգ, որը կապահովվի տարածքային համաչափ զարգացումը, այսինքն` պետական բյուջեի եւ այլ միջոցների հաշվին ցանկացած ներդրում իրականացնելիս հստակ հնարավոր կլինի տեսնել դրա արդյունավետությունը տվյալ տարածքի համար, ինչպիսի զարգացում կապահովվի այդ ներդրումը տվյալ տարածքի համար եւ երկրի տարածքային զարգացման պատկերը ինչպիսի փոփոխություն կկրի:
Կվենայվեն նաեւ մարզային զարգացման ծրագրերը: Շեշտադրում է կատարված նաեւ համայնքների խոշորացման ծրագրի վրա:
Հայեցակարգի հիմնադրույթները քննարկվել եւ հավանության են արժանացել Եվրամիության փորձագետների կողմից:




























