Հայ հասարակության ինչ-որ մասի ինտելեկտն անվերադարձ կորել է:Այս մասին հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով՝ այժմ պետք է համապատասխան աշխատանքներ տանել երիտասարդ սերնդի հետ:
«Եթե մարդը կրթված լինի, ապա չի մտածի, որ «եթե ես լավ եմ, ապա մյուսներն ինձ հետաքրքիր չեն»: Նա պետք է հասկանա, որ եթե իր շրջապատը վատ է, ապա ինքն էլ վատ կլինի»,-ասաց Քոչարյանը:





























