Ավելի քան 1000 աֆղանստանցի զինծառայող է փախել հարեւան Տաջիկստան թալիբների հետ բախումներից հետո, հաղորդում է AFP-ը:

«Նրանք չէին ցանկանում հանձնվել»,-ասել է զինվորներից մեկը՝ Աբդուլ Բասիրը:

Տաջիկստանի ազգային անվտանգության կոմիտեն հայտարարել է, որ 1037 աֆղանստանցի զինծառայողներ փախչել են երկիր «կյանքը փրկելու համար»:

Աֆղանստանի կառավարությունը խոստացել է հակահարձակում սկսել հյուսիսում: 

«Աֆղանական ուժերը կորցրել են մարտական ոգին»,-ասել է Քաբուլից վերլուծաբան Աթա Նուրին: