Երեւանում ընթանում է Հայաստանի ընդդիմության հերթական հանրահավաքը: Աս պահին հանրահավաքի ամբիոնին են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Հանրահավաքը սկսվել է ժամը 20:20-ին, շատերը շոգ եղանակի պատճառով նստած են Ազատության հրապարակի շուրջ ծառերի տակ:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ նոխորդ հանրահավաքի համեմատ, մասնակիցը թիվը փոքր-ինչ նվազել է: Հանրահավաքն մասնակցում են նաեւ համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալներ Սարգիս Հացպանյանն ու Սասուն Միքայելյանը, իսկ հանրահավաքը վարում է Նիկոլ Փաշինյանը: