Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ–ն։
«Հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,– ասված է հաղորդագրության մեջ։




























