Վարչապետը փաստացի ստանձնել էր նախագահի լիազորությունը: Այս մասին այսօր` հուլիսի 10-ին, ՍԴ-ում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը` պատասխանելով արդարդատության նախարարի պաշտոնակատարի Ռուստամ Բադասյանի հարցերին:

 «Խնդիրը կայանում է ոչ թե նրանում,որ պարզաքպես նախապատրաստվելու խնդիր է առաջանում, այլ այն որ վարչապետը հայտարարում է ընտրությունների օր, որովհետեւ վարչապետը ընտրությունների օր հայտարարելու լիազորություն չունի, դա հանրապետության նախագահի լիազորությունն է, սա առաջին: Երկրորդը շ, այո, նախապատրաստվելու տեսանկյունից, ի վերջո մեկ ուժ, եթե կարող է որոշի ընտրությունների օր, կարող է չէ որոշի, որ այդ ընտրությունները չեն լինելու, կարող է որոշի, որ ընտրությունների օրը տեղափոխելու է: Այսինքն մի քաղաքական ուժ առնվազն մարտ ամսից գիտեր, թե ինչ է լինելու հունիսի 20-ին, ու գիտեր ոնց անի, իսկ մյուսները չգիտեին»,-ասաց նա:

Վարդեւանյանը հավելեց, որ վարչապետը փաստացի ստանձնել էր նախագահի լիազորությունը, արդեն իսկ խախտելով «Հայաստան» դաշինքի իրավունքները:

«Եւ արդեն իսկ մարտ ամսից վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով, արդեն իսկ նախընտրական քարոզարշավին բնորոշ հանդիպումներ էին տեղի ունենում, մարզային այցելություններ էին տեղի ունենում»,-ասաց Վարդեւանյանը: