24-ամյա ավստրալացի Ռամազան Աքարը բանտում կանցկացնի 33 տարի՝ առանց հանդիպումների իրավունքի։ Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, նման պատժաչափ նա ստացել է երկամյա դստերն սպանելու համար։

Որոշելով վրեժխնդիր լինել նախկին ընկերուհուց՝ Աքարը 2010 թվականի նոյեմբերին առեւանգել էր աղջկան։ Նա Facebook-ում ստատուս էր գրել, թե կսպանի իր երեխային եւ այդպես էլ արել էր՝ դանակահարելով աղջկան։