Անկասկած, դատախազը պետության «ամենատես աչքն է», սակայն ժողովրդավար երկրում նա նաեւ պաշտպանություն է չինովնիկների կամայականությունից, զանազան ոտնձգություններից։ Այս մասին հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ Դատախազության աշխատակցի եւ Հայաստանի դատախազության 93-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում։

Այդ համատեքստում Հովսեփյանը նշեց հասրակության հետ կապերի ամրապնդման կարեւորության, վստահության մակարդակի բարձրացման մասին։

Աղվան Հովսեփյանը նշեց, որ անկախ Հայաստանի դատախազության համակարգը երեք անգամ ենթարկվել է արմատական փոփոխությունների։ Նիստի արդյունքներով, ընդունվեց «Դատախազությունը եւ անչափահասների գործերով արդարադատությունը» երեւանյան հռչակագիրը։

Գլխավոր դատախազի խոսքով, կառույցի համար առաջնահերթ են կոռուպցիայի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը։