Apple-ը 2021 թվականին կվերադառնա իր նոր սերնդի սմարթֆոնների թողարկման սովորական գրաֆիկին: Տեղեկատվությունը բացահայտել է LeaksApplePro ցանցային տեղեկատուն:

Ինսայդերը, վկայակոչելով ընկերության աղբյուրը, հայտարարել է, որ շնորհանդեսը նախատեսված է սեպտեմբերի 14-ին: IPhone 13-ի նախնական պատվերները կբացվեն սեպտեմբերի 17-ին, իսկ որոշ երկրներում վաճառքի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 24-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

Չի հաղորդվում՝ կկրկնվի՞ անցյալ տարվա իրավիճակը, երբ սկզբում վաճառքի հանվեցին 6.1 դյույմանոց սմարթֆոնները, իսկ մեկ ամիս անց հայտնվեցին iPhone 12 mini-ն ու Pro Max-ը: