Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ շնորհավորել է նրան մահմեդական Կուրբան-բայրամ տոնի առթիվ:
«Իդ մուբարաք («օրհնված տոն» - խմբ.)»,- հանդիպման սկզբում տոնական ողջույնի խոսքով դիմել է Պուտինը: «Շնորհակալություն»,- իր երախտագիտությունն է հայտնել Ալիեւը, որը մի փոքր զարմացել եւ քմծիծաղ է տվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մահմեդականների տոնն է, շնորհավորում եմ ձեզ... Մաղթում եմ ամենայն բարիք»,- հավելել է Ռուսաստանի ղեկավարը:





























