Թեհրանում տեղի ունեցավ մի կողմից Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների եւ Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունների հանդիպումը ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ, որը փոխարինելու է 2019 թվականի հոկտեմբերից գործող Ժամանակավոր համաձայնագրին:

Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են առաջիկա բանակցությունների տեխնիկական առաջադրանքի նախագիծը, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել փաստաթղթի հնարավոր բովանդակության վերաբերյալ:

«Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել գործող Ժամանակավոր համաձայնագրի համեմատ փոխգործակցության նոր խնդիրների քննարկման մասին պայմանավորվածություններ՝ ընդլայնել արտադրանքի ընդգրկումը, աջակցել ոլորտային համագործակցությանը եւ ավելացնել պետական ​​գնումների թափանցիկությունը, եւ հաշվի առնելով բանակցությունների վերաբերյալ երկու կողմերի մոտեցումների նմանությունը՝ կարճ ժամանակահատվածում կարող է զգալի աշխատանք կատարվել», - նշել է ԵՏՀ առեւտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնեւը:  

Համաձայնագրի կնքման համար բանակցությունների առաջին փուլը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին: