Ղրիմի Ֆեոդոսիա քաղաքում հուլիսի 2-ին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ռուսական կազակական համայնքի եւ տեղի ոստիկանության միջեւ:
Բախումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ կազակները փորձել են վերականգնել քաղաքի մուտքի մոտ գտնվող խաչը, որը հանվել էր հուլիսի 1-ին: Ատաման Սերգեյ Յուրչենկոյի խոսքով` խաչը բարձրացնելու համար հավաքվել էր ավելի քան 300 մարդ: Նա պատմել է, որ կազակների ճանապարհը փակել է տեղական ոստիկանությունը` «հատուկ միջոցներով, վահաններով եւ շներով», որոնց թիվը, ըստ ատամանի, մոտ 600 է եղել:
Բախումների արդյունքում մոտ 15 կազակ վիրավորվել է, ձերբակալվել են 10 ակտիվիստներ: Ոստիկանության շարքերում տուժածների մասին չի հաղորդվում:
Ատամանը հայտարարել է, որ իրենց, այնումանայնիվ, հաջողվել է կանգնեցնել խաչը, սակայն, նրա կարծիքով, այն նորից կհանվի, երբ իրենք հեռանան:



























