Ադրբեջանի եւ Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում մահացել է ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանման ղեկավարը, հայտնում է АPА-ն։
Հուլիսի 3-ին իրանական կողմից զինված անձինք կրակելով հատել են սահմանը։
Արդյունքում ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանման ղեկավար լեյտենանտ Ռուֆատ Ֆիրուդին Գուլիեւ օղլուն ծանր վնասվածք է ստացել եւ դեպքի վայրից հեռացվելու ճանապարհին մահացել։
Պետական սահմանի խախտման փորձը կանխվել է, զինված անձինք թաքնվել են Իրանի տարածքում։




























