Նախկինում այսօրվա իշխանությունը քննադատում էր նախկին հանցավոր ռեժիմին, որ իերնց քաղաքականությունը համաձայնեցնում են այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հետ, գնում են Եվրոպա կոշիկներ են լիզում, ինքնիշխանությունը զրոյական մակարդակի վրա է, բայց հիմա ունենք ԱԳ նախարարի թափուր հաստիք եւ մտածում են, թե ում նշանակեն, որ ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոն հանկարծ դրանից դժգոհ չլինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլորգ Արմեն Բադալյանը:
«Ինչպես տեսնում ենք, այս իշխանությունը նույն բարքերով առաջնորդվում է; Այսօր չունենք ԱԳ նախարար, որովհետեւ չեն գտնում այնպիսի մեկին, որը կբավարարի բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին:
Մյուս կողմից կադրային սով է, որովհետեւ ոչ մի փորձառու, պրոֆեսիոնալ գործիչ չի ցանկանում գալ եւ վարչապետի կողքին կանգնել եւ քաղաքականություն իրականացնել, առավելեւս, որ ԱԳՆ-ն որպես այդպիսին գործունեություն չի էլ իրականացնում: Ամեն ինչ որոշում է վարչապետն իր նեղ թիմով, իսկ ԱԳՆ-ն ընդամենը նոտարի դեր է ստանձնել, որ ստորագրում, կնքում է վարչապետի որոշումները, ինչը դուր չի գալիս ԱԳՆ-ի աշխատողներին»,-ասաց նա:
Բադալյանի խոսքով, ե թե հիմա ԱԳ նախարար նշանակեն Արմեն Գրիգորյանին, որը հիմա ԱԳ նախարարի առաջին տեղակալն է, դա կարող ենք ընկալել որպես մեսիջ Արեւմուտքին, որ շնորհակալություն ձեզ, որ մենք պահեցինք իշխանությունը. «Բնականաբար, այդ դեպքում մենք դեպի Արեւմուտք գնացող քաղաքականություն ենք իրականացնելու: Բայց դա նշանակում է, որ խնդիր է առաջանալու Ռուսաստանի հետ: Դա դուր չի գալու Ռուսաստանին, որ անձամբ Պուտինին հայհոյած անձնավորությունը, որը ժամանակին Հյուսիսային պողոտայում պաստառ էր պարզել, որի վրա քննադատություն ու հայհոյանք կար Ռուսաստանի նախագահի հասցեին: Այստեղ երկրորդ խնդիրը կարող է լինել. դուք վստա՞հ եք, որ եթե նա դարձավ ԱԳ նախարար եւ անհրաժեշտություն եղավ Ռուսաստան գնալու, մաքսատանը նրա անձնագրում արգելք չեն դնի եւ թույլ չեն տա մտենլ ՌԴ տարածք»:
Քաղտեխնոլոգը համոզմունք հայտնեց, որ ով է լինի ԱԳ նախարարը, նրանք ընդամենը վարչապետի համար մեխի գլուխներ են, որոնք պետք է իրականացնեն այն, ինչը վարչապետն է որոշում. «Այսօր մեկ սկզբունքով է ձեւավորվում կառավարություն. Տվյալ անձը պատրա՞ստ է լիզել վարչապետի կոշիկները, թե ոչ: Եթե նախարար է, ուրեմն պատրաստ է լիզել եւ կանի այն, ինչ վարչապետը կցանկանա»:











