Պարո՛ն Սիմոնյան, ես հասկանում եմ, որ  Ձեր շեֆի կողմից  հավանաբար ունեք շատ հստակ ցուցում, որպեսզի ԱԺ-ում որոշ արտահայտություններ չհնչեցվեն, օրինակ՝ «հողատու» կամ «կապիտուլյանտ» բառերը, հավանաբար դա եղել է Ձեր՝ ԱԺ նախագահ ընտրվելու պայմաններից մեկը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11–ին,  ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Դա քաղաքական գնահատական է ձեր գործունեությանը: Ձեր գործունեության ընթացքում մենք հայրենազրկվել ենք, դրա համար ասում ենք՝ հողատու: Ձեր գործունեության ընթացքում երկիրը տարել եք կապիտուլյացիայի, դա քաղաքական գնահատակն է: Դուք այս դահլիճում շատ ու հաճախ եք դա լսելու: ԱԺ նախագահը չի կարող չարաշահել իր տեղը եւ դերը, տեղի-անտեղի պատգամավորների հասցեին  վիրավորական արտահայտություններ անի: Դուք, որ խոսում եք մրմռոցից, դեռ շատ եք մրմռալու, այս ամբիոնից շատ դիմակներ են բացահայտվելու: Համակերպվեք այդ մտքի հետ, որ այս ամբիոնից հնչելու է ճշմարտացիություն: Ուզում եք սրենք, եկեք սրենք»,-ասաց Սաղաթելյանը:

Սաղաթելյանը նաեւ ԱԺ նախագահին խորհուրդ տվեց ԱԺ նախագահին ապահովել՝ խորհրդարանի բնականոն գործունեությունը:

ԱԺ փոխոսնակը նշեց, որ երբ իշխանությունը կառուցողական խոսքերի, ատելության քարոզի մասին ելույթներ է ունենում, պետք է հիշի իր քաղաքական ղեկավարի հնչեցրած միտքը։ <Երբ ասում էր՝ «ընդդիմադիրներին կբռնեմ, կշինեմ»,- հիշեցրեց Իշխան Սաղաթելյանը:  Սաղաթելյանը ԱԺ-ում հիշեցրեց Փաշինյանի խոսքերը․«ընդդիմադիրներին կբռնեմ, կշինեմ»

դեռ շատ եք մրմռալու․․․

Պարո՛ն Սիմոնյան, ես հասկանում եմ, որ  Ձեր շեֆի կողմից  հավանաբար ունեք շատ հստակ ցուցում, որպեսզի ԱԺ-ում որոշ արտահայտություններ չհնչեցվեն, օրինակ՝ «հողատու» կամ «կապիտուլյանտ» բառերը, հավանաբար դա եղել է Ձեր՝ ԱԺ նախագահ ընտրվելու պայմաններից մեկը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Դա քաղաքական գնահատական է ձեր գործունեությանը: Ձեր գործունեության ընթացքում մենք հայրենազրկվել ենք, դրա համար ասում ենք՝ հողատու: Ձեր գործունեության ընթացքում երկիրը տարել եք կապիտուլյացիայի, դա քաղաքական գնահատակն է: Դուք այս դահլիճում շատ ու հաճախ եք դա լսելու: ԱԺ նախագահը չի կարող չարաշահել իր տեղը եւ դերը, տեղի-անտեղի պատգամավորների հասցեին  վիրավորական արտահայտություններ անի: Դուք, որ խոսում եք մրմռոցից, դեռ շատ եք մրմռալու, այս ամբիոնից շատ դիմակներ են բացահայտվելու: Համակերպվեք այդ մտքի հետ, որ այս ամբիոնից հնչելու է ճշմարտացիություն: Ուզում եք սրենք, եկեք սրենք»,-ասաց Սաղաթելյանը:

Սաղաթելյանը նաեւ ԱԺ նախագահին խորհուրդ տվեց ԱԺ նախագահին ապահովել՝ խորհրդարանի բնականոն գործունեությունը:

ԱԺ փոխոսնակը նշեց, որ երբ իշխանությունը կառուցողական խոսքերի, ատելության քարոզի մասին ելույթներ է ունենում, պետք է հիշի իր քաղաքական ղեկավարի հնչեցրած միտքը։ <Երբ ասում էր՝ «ընդդիմադիրներին կբռնեմ, կշինեմ»,- հիշեցրեց Իշխան Սաղաթելյանը: