Երեւանում այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 54 շենքի մուտքերից մեկում կնոջ դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու  քննիչները նշված շենքի առաջին մուտքում հայտնաբերել են նույն շենքի բնակարաններից մեկի բնակիչ 34-ամյա Մերի Մ․-ի դին։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան մոտ 10-ից ավելի դանակի հարվածի հետքեր։  Պարզվել է, որ նրան սպանել է Երեւանի բնակիչ 33-ամյա Մհեր Զ․-ն։

Ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայանում Մհեր Զ․-ն եւ հայտնում, որ սպանությունը կատարել է ինքը ու ներկայացնում է նաեւ հանցագործության գործիք՝ դանակը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։