American Airlines-ի Մաուի-Լոս Անջելես չվերթի ժամանակ 13-ամյա դեռահասը փորձել է կոտրել իր նստարանի կողքի պատուհանը, հարվածել է մորը եւ խափանել չվերթը, հաղորդում է Business Insider-ը:
Օդաչուն ստիպված է եղել ինքնաթիռը իջեցնել Հոնոլուլուում՝ երիտասարդ ուղեւորի բուռն պահվածքի պատճառով, որը թռչելուց մոտ մեկ ժամ անց սկսել է ագրեսիվ վարքագիծ դրսեւորել եւ մինչեւ թռիչքի ավարտն անշարժացվել է ուղեկիցների կողմից:
Մի քանի ուղեւոր ստիպված են եղել տղային նստած պահել, մինչ ուղեկցորդուհին նրան կպչուն ժապավենով փաթաթել է նստարանին:
Վայրէջքից հետո ոստիկանության աշխատակիցները դեռահասին բերման են ենթարկել: Միջադեպի հետեւանքով տուժածների մասին տեղեկություններ չկան, մնացած ուղեւորներին ստիպված են եղել բաշխել այլ չվերթների վրա եւ հյուրանոցի համարներ տրամադրել:











