Ես եւ Արման Եղոյանը սովորել են Եվրոպագիտություն, ինչն իր մեջ ներառում է եվրոպական տնտեսագիտության եւ իրավագիտության ուսումնասիրություն. այս առարկաների քննարկումների ժամանակ աչքի ընկել դետալների հանդեպ ուշադրությամբ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ղազարյանին խնդրեց մասնավորեցնել, թե ինչ դետալների մասին է խոսքը։

«Եթե ծանոթ լինեք օրինակ՝ ֆրանսիացի, բրիտանացի, լեհ դասախոսների գնահատականներին ու նկարագիրներին, նրանք մասնագիտական գնահատականներում հաճախ են հանդես գալիս նման բնորոշմամբ, ինչը նշանակում է, որ ուսանողը ոչ միայն առարկայական գիտելիքները մակերեսորեն ուսումնասիրելու արդյունքում կարողացել է համապարփակ վերլուծություններ ներկայացնել, այլ դետալների համադրությամբ կարողացել է ինչ-որ մի գործընթացի մասին շատ ավելի խորը վերլուծություն ներկայացնել»,- պատասխանեց ՔՊ պատգամավորը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Արման Եղոյանին: