Դավադրության տեսության Hidden Underbelly 2.0 կայքի կողմից YouTube-ում տեղադրված առեղծվածային տեսանյութը բուռն քննարկումների առարկա է դարձել: Գիշերը Բրազիլիայում նկարահանված տեսանյութում երեւում է թռչելիս լույս արձակող ՉԹՕ:
Տեսանյութը ձայնագրվել է Վերա Կրուսում՝ Ռիու Գրանդի դու Սուլում օգոստոսի 8-ին: ՉԹՕ-ն նարնջագույն լույս է արձակել: Ձայնագրությունն ի սկզբանե տեղադրվել է YouTube-ում՝ Դիեգո Սանտոս անունով օգտատիրոջ կողմից, իսկ ավելի ուշ The Hidden Underbelly 2.0-ում հրապարակվելուց հետո տարածվել է:
Տեսանյութը դիտելուց հետո մարդիկ սկսել են կիսվել տարօրինակ երեւույթների իրենց տեսություններով: Մեծամասնությունը պնդել է, որ սա այլմոլորակայինների գոյության արժանահավատ ապացույց է:
Մյուսները ենթադրում են, որ ՉԹՕ-ները կարող էին չինական լապտերներ կամ անօդաչու թռչող սարքեր լինել:











