Օգոստոսի 11-ին՝ ժամը 11-ին, Արմավիրի մարզի Խանջյան համայնքի 9 բնակիչ նույն գանգատներով դիմել են Արմավիրի բժշկական կենտրոն։
3-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուն է վերադարձել, 6-ը՝ հոսպիտալացվել։
Ինֆեկցիոն բաժանմունքում այս պահին ստացիոնար բուժվում է 7 մարդ։
Ըստ հիվանդանոց տեղափոխվածների՝ առողջական վիճակի վատացումը կարող է կապված լինել Թալինից բերված ցիստեռից օգտագործած ջրի հետ, իսկ սննդայի թունավորման վարկածը նրանք ժխտել են:
Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի խոսքոը՝ պացիենտները շարունակում են ջերմել. նրանցից միայն մեկն է մանկահասակ:
Մանրամասները՝ «ԱԼՏ» հեռուստաընկերության ռեպորտաժում:











