Երեւանի Կաշեգործների փողոցի նախկին կաշվի գործարանում այսօր՝ օգոստոսի 13–ին, բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ–ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին (ֆոտոռեպորտաժ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը եւ Բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի օպերատիվ խումբը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կաշվի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, 3 ժամից ավելի է՝ հրշեջները պայքարում են կրակի դեմ։

Խոշոր հրդեհ Կաշվի գործարանում. 3 ժամից ավելի է՝ հրշեջները պայքարում են կրակի դեմ