Վարդենիսում այսօր` օգոստոսի 14-ին, ուժեղ կարկուտ է տեղացել: Այս մասին հայտնում է  ArmLur.am-ը:

Ավելի քան 20 րոպե կարկուտ է տեղացել, ինչի հետևանքով արդեն լուրջ վնասներ են կրել գյուղացիները։

Կարտոֆիլի բերքն ամբողջությամբ հավասարվել է հողին։