Լիբանանի հյուսիս-արեւմուտքում լցանավի պայթյունի հետեւանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հայտնում է լիբանանյան Կարմիր խաչը:
«Մեր թիմերն Աքքարայում լցանավի պայթյունի հետեւանքով զոհվածների 20 դի եւ ավելի քան յոթ վիրավորի տեղափոխել են շրջանային հիվանդանոցներ»,- նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: Ըստ հայտարարության՝ օգնություն է ցուցաբերում կազմակերպության 22 թիմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Al Arabiya հեռուստաալիքը, աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ Աքքարի շրջանում լցանավի պայթյունի հետեւանքով վիրավորվել է մինչեւ 100 մարդ:











