Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն իրենց ամենամյա համատեղ զորավարժությունները օգոստոսի 16-ին կսկսեն, հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով շտաբերի պետերի միացյալ հրամանատարությանը (JCS):

Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգները պարբերաբար զորավարժություններ են անցկացնում, հիմնականում՝ գարնանը եւ ամռանը, չնայած Հյուսիսային Կորեայի բողոքներին, որը դրանք պատերազմի փորձ է անվանում:

Ներկայիս վարժանքներն ինը օր կտեւեն:

Դաշնակիցների նախնական նախապատրաստական աշխատանքները սկսելուց մեկ օր անց Հյուսիսային Կորեան դադարել է պատասխանել միջկորեական վերջերս վերսկսված թեժ գծերի զանգերին: