Կոնֆլիկտները պետք է լուծվեն առանց ուժի կիրառման: Այս մասին Երեւանում ճեպազրույցի ժամանակ ասաց Ուրուգվայի ԱԳՆ ղեկավար Ֆրանսիսկո Բուստիժոն:

Նախարարի խոսքով՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարվել է երկկողմ հարաբերությունները խորացնելու պատրաստակամության, դրանք նոր մակարդակի վրա բարձրացնելու մասին, հաստատվել են երկկողմ սկզբունքներն ու արժեքները, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը, կոնֆլիկտների խաղաղ կարգավորումը, շրջակա միջավայրի խաշտպանությունը:

Նախարարը հիշեցրել է, որ որպես ՄԱԿ-ի եւ մարդու իրավունքների հարցերով կոմիտեի անդամ՝ Ուրուգվայը դժվար պահին իր մտահոգությունն է հայտնում: «Կոնֆլիկտները պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն՝ առանց ուժի կիրառման»,-շեշտել է նախարարը: