Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հազիվ է զսպել արցունքները՝ խոստովանելով, որ Մեծ Բրիտանիան դժվար թե կարողանա աֆղանական իր բոլոր դաշնակիցներին տարհանել Քաբուլից:

LBC ռադիոյին տված հարցազրույցում Ուոլեսն ասել է, թե «շատ է ափսոսում», որ Մեծ Բրիտանիա ժամանելու իրավունք ունեցող ոչ բոլոր աֆղանստանցիները կկարողանան անել դա ընթացիկ տարհանման ժամանակ:

Բացի Աֆղանստանում բնակվող Մեծ Բրիտանիայի մոտ 4000 քաղաքացիների, Մեծ Բրիտանիան քննարկում է Աֆղանստանի այն քաղաքացիների դիմումները, ինչպիսիք են թարգմանիչները, ովքեր 20 տարի օգնել են ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի ուժերին:

Նկատելիորեն զգացմունքային Ուոլեսը, ով Շոտլանդիայի գվարդիայի նախկին կապիտան է, ասել է, որ Բրիտանիան ապագայում «ստիպված կլինի հնարավոր ամեն բան անել երրորդ երկրներում, որպեսզի օգնի այդ մարդկանց»։