Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում այսօր՝ օգոստոսի 17–ին, ձերբակալվել են Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը եւ Իրինա Յոլյանը։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ խոսնակ Վարդան Թադեւոսյանը։

Նրանք կասկածվում են առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար: Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաեւ  ծառայողական կամ այլ կապվածություն օգտագործելով պաշտոնական դիրքն օգտագործելով  նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հակադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար: