Գերմանիան Աֆղանստանից մարդկանց տարհանելու հնարավորություններից դուրս միջոցներ է փնտրում՝ Քաբուլի օդանավակայանից նրանց դուրս բերելու համար, հայտնում է Reuters-ը:

«Քանի դեռ իրավիճակը տեղում թույլ է տալիս, մենք ցանկանում ենք, որ օդային կամուրջները ակտիվ մնան եւ մարդկանց տարհանեն Քաբուլի օդանավակայանից»,- ասել է կառավարության ներկայացուցիչը:

«Սակայն մենք արդեն մտածում ենք այդ վերջնաժամկետի սահմաններից դուրս գալու մասին եւ արդեն փորձում ենք լուծումներ գտնել»,- ասել է նա՝ հավելելով, որ Գերմանիան բանակցություններ է վարում թալիբների հետ, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ մեկնեն Աֆղանստանից: