Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, միջուկային ռեակտոր է վերագործարկել։ Այս մասին ասվում է ՄԱԳԱՏԷ-ի ամենամյա զեկույցում։

5 մեգավատտ հզորությամբ ռեակտորի աշխատանքի նշանները գրանցվել են առաջին անգամ 2018 թվականին, նշվում է զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ Հյուսիսային Կորեան ցանկանում է մեծացնել իր միջուկային զենքի քանակն ու որակը։

ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չունի Հյուսիսայի Կորեա այն պահից ի վեր, երբ Փհենյանը 2009-ին արտաքսել է  տեսչուներին։ Այժմ ՄԱԳԱՏԷժն հետեւում է Հյուսիսային Կորեային հեռվից, հիմնականում՝ արբանյակային լուսանկարների միջոցով, որոնցից երեւում է, որ ռեակտորը կրկին աշխատում է։