Խաբարովսկում թիվ 76 դպրոցում աշակերտներին սեպտեմբերի 1-ին պորտապար են ցուցադրել։
Սոցցանցերում կադրեր են հրապարակվել։ Օգտատերերի կարծիքները տարբեր են եղել։ Մեծ մասը նշել է, որ որովայնի պարը Գիտելիքի օրը տեղին չէ, իսկ ոմանք նշել են, որ աղջիկը, միգուցե, այդ դպրոցի աշակերտուհին էր եւ խորեոգրաֆիայի դասերի է հաճախում։











