Օգոստոսի 29-ին, ժամը 7-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները Վահագնաձոր գյուղի հարակից անտառում աշխատող բենզասղոցի ձայն էին լսել: Իսկ ավելի ուշ ոստիկանները նկատեցին, թե ինչպես է մի տղամարդ կանգուն ծառ հատում բենզասղոցով:

Նա հրավիրվել է ոստիկանության բաժին: Պարզվել է, որ տղամարդը Վահագնաձոր գյուղի բնակիչ է, 39 տարեկան եւ առանց համապատասխան փաստաթղթի հատել է երկու կանգուն ծառ: