Կառավարության դիմաց ակցիա իրականացնող քաշաթաղցիները հայտարարեցին, որ մեկ շաբաթ ժամանակ են տալիս կառավարությանը, որպեսզի իրենց ներկայացնեն որոշման նախագիծ, թե ինչպես են լուծելու իրենց խնդիրները:

«Եթե մեկ շաբաթվա ընթացքում նախագիծը չեղավ, մենք չիմացանք, թե ինչ է մեզ սպասվում հետագայում, ես ինքս պատրաստ եմ նստացույց անցկացնելու: Իրենք պարտավորն են մեզ ապահովել բնակարաններով, ապրելու տեղով»,-ասաց քաշաթաղի բնակիչներից Կարինե Մովսիսյանը:

Նշենք, որ Քաշաթաղի բնակիչները արդեն որերրդ անգամ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են իրենց ապահովել կացարաններով, քանի որ տեղահանվել են ու բնակվելու տեղ չունեն: