Իտալիայի պատգամավորների պալատը առաջին ընթերցմամբ ընդունել է օրենք տնային պայմաններում ոչ մեծ քանակությամբ կանեփի աճեցման լեգալացման մասին։ Այս մասին տեղեկացրել է Corriere della Sera պարբերականը։

Իտալացիները կարող են տանն ունենալ բույսի 4 թուփ։

«Մենք առաջինը Եվրոպայում ապաքրեականացրինք անձնական օգտագործման համար կանեփի աճեցումը տնային պայմաններում»,- ասել է օրինագծի համահեղինակներից մեկը՝ ձախ լիբերալ «Ավելի շատ Եվրոպա» կուսակցության պատգամավոր Ռիկարդո Մագին։

«Կանեփի աճեցումը տնային պայմաններում անհրաժեշտ է պացիենտներին, որոնք ստիպված են այն օգտագործել թերապեւտիկ նպատակներով, քանի որ  դեղատներում բժշկական կանեփի անբավարարության պատճառով այդ մարդիկ ստիպված դիմում են թմրավաճառների ծառայություններին»,- ասել է ամենամեծ խմբակցության՝ «Հինգ աստղերի շարժում» խմբակցության պատգամավոր Մարիո Պերանտոնին։

Այնուամենայնիվ, շատ պատգամավորներ չեն պաշտպանել նախաձեռնությունը, գրեթե բոլոր աջ կուսակցությունները օրենքին «դեմ» են քվեարկել։

Հիմա պատգամավորները մի փոքր ժամանակ կունենան, որպեսզի ընդունեն օրենքի փոփոխություններ վերջնականապես քվեարկելուց առաջ։