Լիբանանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի մայիսի 8-ին, հայտարարել է երկրի նորանշանակ վարչապետ Նաջիբ Միքաթին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես այստեղ (նախագահական պալատում) խոստանում եմ, որ մենք խորհրդարանական ընտրությունները կանցկացնենք ժամանակին՝ 2022 թվականի մայիսի 8-ին»,- ասել է Միքաթին:

Վարչապետը հավելել է, որ ութ ամիս է մնացել ներկայիս խորհրդարանի աշխատանքի ավարտին եւ նա պետք է շարունակի աշխատել ճգնաժամերի լուծման ուղղությամբ: