Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը:

Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է ընդամենը երեք հարց.

-              Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրություն

-              Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն

-              Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդում:

Նախօրեին արդեն իսկ խորհրդարանը քննարկել է ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը: Նաեւ սկսվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության նհարցի քննարկումը, որը կշարունակվի այսօր: