Անկախ նրանից՝ ես տեղյակ եմ, թե տեղյակ չեմ, թե քաղաքական առաջնորդն ինչ է բանակցում, ես ունեմ վստահություն, որ որեւիցե բան մեջքիս հետեւում ի վնաս Հայաստանի ոչինչ չի արվելու. եթե այդպես չստացվի, պատասխանատվությունը մենք կրելու ենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Դիտարկմանը, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դելիմիտացիայի եւ դեմարկացիայի, ի՞նչ պայմաններ են քննարկվել, ինչ պայմաններով է Հայաստանը պատրաստ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի, Լուսինե Բադալյանն արձագանքեց. «Ես ԱԾ անդամ չեմ, բանակցություններին չեմ մասնակցում, ինչպես ինձ պես մնացած պատգամավորները: Իմ իրավասությունների մեջ չի մտնում բանակցություններին մասնակցելը:
Այո, մենք անցել ենք բավայկանին դժվար ճանապարհ, բայց պատասխանատվությունից որեւէ մեկս չի խուսափում, եւ թերեւս դրանով է պայմանավորված այն, որ շատ բաներից տեղյակ չլինելով շարունակում ենք մնալ ու եթե գա պատասխանատվության պահը, մենք հավասար կրելու ենք այն»:











