Հայտնի վեճը, թե արդյոք ԲԴԽ իրավաբան գիտնական անդամի վրա տարածվում է դատավորի տարիքային ցենզը, այն է՝ մինչեւ 65 տարին պաշտոնավարելը, թե ոչ, այդ հարցի վերաբերյալ այս շաբաթվա ընթացքում ներկայացվելուէ  դիմում Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 014-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պտգամավոր Արամ Վարդեւանյանը:

Նշենք, որ խոսքը կոնկրետ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասին է, որի 65 տարեկանը լրացել է, սակայն նա ընտրվեց ԲԴԽ անդամ:

«Խնդիրն կնհայտ է: Դուք լսեցիք, որ պարոն Ջհանգիրյանը մի քանի հարցերի չպատասխանեց մեկ հիմնավորմամբ, որովհետեւ ինքը սահմանափակված է դատավորի էթիկայի կանոններով: ԲԴ-ն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերով հանդես է գալիս որպես դատարան: Բա եթե դատարան է հանդես գալիս, բա դատավորին ներկայացվող տարիքային սահմանափակման պահանջը չպե՞տք է գործի: Ես ունեմ համոզմունք, որ պետք է գործի: Դուք կհարցեք, բա ինչո՞ւ Գագիկ Հարությունյանի դեպքում չէր գործում, ես ումեն դրան պատասխան: Դատական օրենսգիրքը անցումային դրույթով որոշակի կարգավորում նախատեսել էր ԲԴԽ-ի առաջին կազմի վերաբերյալ: Այդ դեպքում բացառություն կար»,-ասաց նա: