Ֆլորիդայի բնակիչը իսկական սենսացիա դարձավ այն բանից հետո, երբ ալիգատոր բռնեց իր զինվորական պատրաստվածության եւ աղբամանի օգտագործմամբ։
Ինչպես տեղեկացնում է FOX News-ը, բանակի 26-ամյա վետերան Յուջին Բոզին Instagram-ում տեսանյութ է տեղադրել ալիգատորի դեմ իր ուրույն պայքարի մասին՝ «Խելահեղ օր Ֆլորիդայում» մակագրությամբ։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Բոզին բաց աղբամանը շրջում՝ մոտենալով մոտ 2 մետրանոց սողունին իր տան բակում։ Նրան հաջողվում է կենդանուն քշել աղբամանի մեջ եւ փակել կափարիչը։ Հետո Բոզին աղբամանը գլորում է դեպի մոտակա լիճն ու ալիգատորին բաց թողնում ջրի մեջ։
Միջադեպը դրդել է Ֆլորիդայի Ձկան եւ վայրի բնության պահպանության հանձնաժողովին նախազգուշացնել բնակիչներին, որպեսզի չօգտագործեն աղբամանները ալիգատոր որսալու համար։











