Ալժիրը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ֆրանսիայում իր դեսպան Անթան Դաուդին նախագահ Էմանուել Մակրոնի  «անպատասխանատու հայտարարությունների» պատճառով, հաղորդում է Le Monde-ն:

Ալժիրի առաջնորդ Աբդելմաջիդ Թեբունը նշել է, որ իր պետությունը «կտրականապես չի ընդունում իր ներքին գործերին ցանկացած միջամտություն»:

Հինգշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի առաջնորդ Մակրոնը Ելիսեյան պալատում իր նստավայրում հանդիպել է 1962 թվականի ալժիրյան պատերազմի գլխավոր հերոսների հետնորդների հետ: Զրույցի ժամանակ նա անվանել է Ալժիրի պաշտոնական պատմությունը ձեւափոխված եւ հիմնված Ֆրանսիայի նկատմամբ ատելության վրա: Մակրոնի կարծիքով՝ անկախություն ձեռքբերելուց հետո Ալժիրը կառուցվել է ռազմաքաղաքական համակարգի կողմից աջակցություն ստացող «հուշերի» հիման վրա: