Արտաքին խաղացողների մոտ ի սպառ բացակայում է անգամ փոքր-ինչ օբյեկտիվ վերաբերմունքն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունենում այսօր Հայաստանում, ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եթե այդպիսի վերաբերմունք լիներ միայն այն բանի համար, որ Հայաստանում քրեականացնեին վիրավորանքը, իսկ իրականում իշխանությունների նկատմամբ կոշտ քննադատությունը, ապա բազմաթիվ միջազգային կառույցներ, սկսած՝ Եվրախորհրդից, պետք է անհապաղ արձագանքեին տեղի ունեցողին եւ ցույց տային իրենց վերաբերմունքը: Ես չեմ խոսում պատգամավորների ձերբակալությունների մասին առանց խորհրդարանի համաձայնության, դատական համակարգն ամբողջովին ենթարկացնելու մասին: Եթե մենք անեինք նրանց կատարածի 10 տոկոսը, ապա կստանայինք 10 դիմում այդ առնչությամբ:

Այդ լռությունը խոսում է այն մասին, որ նրանք դեռեւս համբերատար սպասում են՝ կկատարվե՞ն արդյոք նրանց սպասումները, թե ոչ:  Սակայն մենք չունենք այդքան ժամանակ սպասելու համար: Որովհետեւ ժամանակն աշխատում է մեր դեմ»,-եզրափակել է Սարգսյանը: