Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում բնակվող Շուշաննա Բալայանի ընտանիքը օգնության կարիք ունի: Տիկին Շուշաննայի որդիներից մեկը խրոնիկ հոգեկան հիվանդությամբ է տառապում, մյուս որդին ու դուստրն էլ ֆիզիկապես վատառողջ են:
«Թոշակ ենք ստանում, թոշակով ապրում` 35 մանեթ երեխաս է ստանում, 15 մանեթ էլ, որ մարդս մահացած է առաջին պատերազմի ժամանակ, դրա համար: Աշխատանք չկա շեմում, որ աղջիկս գնա անի: Տղաս հարևանների համար, երբ լինում ա՝ խաղող ա հավաքում, նման գործեր ա անում: Շատ վատ վիճակում ենք: Հիմա կարում չեմ մի մաշին փետ բերիմ, ինչո՞վ բերիմ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշում է տիկին Շուշաննան:
Տիկին Շուշաննայի խոսքով` աշխատանք չկա, խաղողի դաշտերի մեծ մասը պատերազմից հետո մնացել է ադրբեջանական կողմում:
Ֆինանսական խնդիրների հետ մեկտեղ տիկին Շուշաննան մտահոգված է անվտանգությամբ:
«Մի գործ էլ որ անում ենք, վախվխելով ենք անում, ո՞նց լավ կլինենք, եթե շրջապատված են ադրբեջանցիներով: Ստեղ լավ բան կա՞, չէ, սաղ թորքեր են, ես ինչ լավ բան ասիմ:Ստեղ ապագա չկա, ես էլ պայմաններ չունեմ, որ երեխաներիս վերցնեմ, ուրիշ տեղ գնամ»,-ասում է նա:
Մանրամասները՝ տեսանյութում











