Ի՞նչ է նշանակում՝ ես վերցնում եմ ինձ հետ բոլոր քարտեզները, այսինքն մեր միակ ռեսուրսը, որ իրենք գերիներին տան, այն դեպքում, երբ Ադրբեջանը պարտավոր է գերիներին տալ եռակողմ համաձայնագրի հետերից մեկի համաձայն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Իր պահվածքը հիշեցնում է խաղամոլ կամ հարբեցող տան տղամարդու պահվածք, որն արդարացնելով, թե ինչու է տան փողերը տանում, ասի՝ ես տան ոսկեղենը տանում եմ, որ հետ բերեմ իմ այնտեղ թողած մի կարեւոր առարկան: Դա հիվանդագին պահվածք է: Նա այնպիսի գործարք է առաջարկում, որոնք նրանք պարտավոր են անել առանց այդ քարտեզների:

Էս երիտասարդը, իր նեղ թիմով պետք է հեռանա, դա աքսիոմայի պես բան է: Չի կարող իր ղեկավարությամբ Հայաստանում լինել առաջընթաց, թեկուզ 2,5-ի փոխարեն 25 մլրդ բբերեն տան: Ինքը մսխելու է այդ փողը: Ինչպես խաղամոլի կամ հարբեցողի ընտանիք փող է մտնում, այդպես էլ ընտանիքին փող չի հասնում, նույնը լինելու է նաեւ այստեղ»,-ասաց նա: