ԱԷՄԳ-ում (ՄԱԳԱՏԷ) Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասգարա Սոլթանիեն հայտարարել է, որ Իրանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի կողմից կնքված միջուկային վառելիքի մասին եռակողմ պայմանագիրն ապացուցում է Թեհրանի՝ Արեւմուտքի հետ համագործակցության նոր էջ բացելու պատրաստակամությունը։

Իրանցի դիվանագետը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դրականորեն արձագանքել այդ համաձայնագրին։

Սոլթանիեի խոսքով, Իրանը կասկածում է, որ ԱՄՆ կարող է դանդաղեցնել Թուրքիայի եւ Բրազիլիայի հետ ձեռք բերված համաձայնության իրականացումը։ «Քանի դեռ այդ վառելիքը ռեակտորում չէ, մենք չենք կարող վստահ լինել, որ դա (պարտավորությունների կատարումը) իրականում տեղի է ունեցել»,- հայտարարել է Սոլթանիեն։

Ձեռք բերված համաձայնությունը իրանցի դիվանագետը Թեհրանի կողմից առավելագույն զիջում է որակել։