Եթե Հայաստանը մեքենաշինության եւ հաստոցաշինության ոլորտներում չդառնա առաջնորդ, ապա կարող է ապահովել արտադրվող արտադրանքի պատշաճ որակ։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
Նա նույնիսկ օրինակ բերեց․ «Մենք չունենք ավիաշինական ընկերություն, սակայն կան ըներություններ, որոնք ռուսական ռազմական ինքնաթիռների համար դետալներ են արտադրում։ Ունենալով անհրաժեշտ ինժեներական ներուժ, շնորհիվ ճիշտ կիրառման ՝ մենք կկարողանանք հասնել որոշակի արդյունքի»,-ասաց Սիմոնյանը։ Ընդ որում, նա նշեց համապատասխան միջավայր ստեղծելու եւ բիզնեսին ներգրավելու կարեւորությունը։



























